
Մեկ գործընկեր
կառուցման, վերանորոգման և տեղափոխման համար
Երևանի և հարակից տարածաշրջանի համար, տարածքի ընտրությունից, հողի ձեռքբերումից և թույլտվությունների ստացումից մինչև լիովին կառուցված, շահագործման պատրաստ գրասենյակային կամ կոմերցիոն տարածք՝ մենք կառավարում ենք Ձեր նախագծի յուրաքանչյուր մանրուք
Վերանորոգու՞մ եք ձեր ներկայիս գրասենյակը կամ տեղափոխվում նոր տարածք, մենք ձեզ հետ ենք յուրաքանչյուր փուլում՝ պլանավորումից և իրականացումից մինչև վերջնական հանձնում։
Ինչ ենք առաջարկում
Գրասենյակի կառուցումը չպետք է խանգարի Ձեր հիմնական բիզնեսին
Առաջին էսքիզից մինչև վերջնական հանձնում - և ավելին։
Նոր կառուցապատում
Գրասենյակների և կոմերցիոն օբյեկտների ամբողջական կառուցումը հայեցակարգից մինչև շահագործում՝ տարածքի ընտրություն, թույլտվություններ և հանձնում։
Վերանորոգում և հարդարում
Առկա գրասենյակային և կոմերցիոն տարածքների արդիականացում։ Մենք համակարգում ենք նախագծում ներգրավված յուրաքանչյուր թիմի աշխատանքը։
Գրասենյակի և կոմերցիոն տարածքի պլանավորում
Աշխատակիցների համար հարմար հատակագծեր։ Արդյունավետ, ճկուն, ապագային պատրաստ աշխատանքային միջավայրեր։
Փաստաթղթավորում և համապատասխանություն
Բոլոր թույլտվությունները, հաստատումները և իրավական պահանջները կառավարվում են առանց խոչընդոտների։
Բոլոր ներգրավված թիմերի համակարգում
Կառավարման մեկ պատուհան և մեկ հաշվետվողական համակարգ։ Դուք կենտրոնացած եք ձեր բիզնեսի վրա։
Շարունակական սպասարկում
Տեղափոխվելուց հետո մենք մնում ենք ձեր գործընկերը՝ սպասարկման, բարելավումների և աջակցության հարցերում։
Գործընթացը
Համակարգված
Պարզ
Կանխատեսելի
Չորս հստակ փուլ` առանց անակնկալների։
01
Տեխնիկական առաջադրանք
Սկսում ենք ձեր նպատակներից, ժամկետներից և սահմանափակումներից։
02
Պլանավորում
Մշակում ենք ամբողջական ծրագիր՝ դիզայն, բյուջե, թիմ և ժամանակացույց։ Ամեն ինչ համաձայնեցվում և հաստատվում է նախապես։
03
Իրականացում
Կառավարում ենք նախագծում ներգրավված բոլոր կողմերի աշխատանքը։ Դուք ստանում եք ամբողջ տեղեկատվությունն ու հաշվետվությունը մեկ պատուհանից։
04
Հանձնում
Ամեն ինչ հանձնվում է կանոնակարգված և փաստաթղթավորված։ Եվ մենք շարունակում ենք հասանելի մնալ հետագա սպասարկման համար։


Մարտահրավերներ
Համակարգված Մոտեցում
Կազմակերպությունների մեծ մասի հիմնական խնդիրը բոլոր ներգրավված թիմերի համակարգման վրա մեծ ռեսուրսի և ժամանակի է վատնումն է։
Բազմաթիվ կապալառուներ
Չափազանց շատ ներգրավված կողմեր` առանց հստակ պատասխանատվության բաշխման։
Ուշացումներ և անակնկալներ
Բյուջեի գերածախս, խախտված ժամկետներ, անհամապատասխան որակ և չնախատեսված ծախսեր։
Բարդ նորմատիվային պահանջներ
Թույլտվությունները, կանոնակարգերը և իրավական գործընթացները դանդաղեցնում են, երբեմն նաև կանգնեցնում են նախագծի իրականացումը։
Ամբողջական պատկերի բացակայություն
Տարբեր ձևաչափերով հաշվետվությունների ստացում՝ տարբեր աղբյուրներից, արդյունքում՝ թերի համադրում, վերլուծություն և վերահսկողություն։
Ինչպես ենք աշխատում
Փուլերը՝ ավելի մանրամասն
Յուրաքանչյուր նախագծի հետևում համակարգված աշխատանք է և ռիսկերի կառավարում։
Ինչու Nexus
Ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակն ու ռեսուրսները
Մեզ ծառայություններն անհրաժեշտ են այն կազմակերպություններին, որոնց համար շինարարությունը հավելյալ ջանք է։
Թափանցիկություն
Պատվիրատուի համար բյուջեի, ժամանակացույցի և ծավալի վերահսկողության հնարավորություն։
Համապարփակ հաշվետվություն
Մեր հաշվետվությունները անվերջանալի աղյուսյակներ չեն, այլ համապարփակ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր՝ հիմնված հստակ KPI-ների վրա՝ ժամկետ, բյուջե և որակ։
Մեկ պատուհան
Մեկ կցված պատասխանատուն բազմաթիվ կապալառուների և պատվիրատուի միջև կապող օղակն է։ Նախագծի պատասխանատուի հիմնական նպատակը իրավիճակի հակիրճ ներկայացումն է և վերջանական որոշումների փոխանցումը կատարողներին։ Ձեր ժամանակը մնում է Ձերը։
Մեկ գործընկեր։ Մեկ գործընթաց։ Լիարժեք վերահսկողություն։
Համագործակցության մոդելներ
Ինչպես ենք համագործակցում
Մենք առաջարկում ենք համագործակցության չորս ձևաչափ՝ ըստ այն ներգրավվածության մակարդակի, որն առավել համապատասխանում է Ձեր կազմակերպության կարիքներին։
01
Նախագծի անկախ կառավարում
Մենք կառավարում ենք նախագիծը լիարժեք թափանցիկությամբ, մինչդեռ հաճախորդը պահպանում է ամբողջական վերահսկողությունը բոլոր որոշումների և գործընկերային հարաբերությունների նկատմամբ։
- Կենտրոնացված համակարգում և իրականացման վերահսկում
- Անկախություն կապալառուներից և մատակարարներից
- Ցանկացած կապալառուի, մատակարարի կամ համագործակցության կառուցվածքի ազատ ընտրություն
- Լիովին թափանցիկ պայմանագրային և ֆինանսական հոսքեր
- Բյուջեի, ժամկետների և որակի հստակ տեսանելիություն
02
Ամբողջական իրականացում
Լիովին ինտեգրված լուծում, որն ամբողջությամբ իրականացվում է Nexus-ի կողմից։
- Նախագծի ամբողջական իրականացում՝ գաղափարից մինչև ավարտ
- Բոլոր աշխատանքներն իրականացվում են Nexus-ի ռեսուրսներով և թիմերով
- Ներառված են նախագծումը, շինարարությունը, գնումներն ու տարածքի համալրումը
- Մեկ պատասխանատու կառույց ամբողջ նախագծի համար
- Օպտիմիզացված ընթացք և առավել արդյունավետ ժամկետներ
- Ամբողջությամբ պատրաստ վերջնական արդյունք
03
Հիբրիդային մոդել
Ճկուն մոտեցում, որը համատեղում է կառավարումը և աշխատանքների ընտրովի իրականացումը։
- Նախագծի կառավարման ամբողջական համակարգ
- NEXUS-ի կողմից որոշ փուլերի իրականացում այնտեղ, որտեղ դա առավել նպատակահարմար է
- Ճկուն ներգրավվածություն՝ ըստ նախագծի կարիքների
- Հավասարակշռություն վերահսկողության, արդյունավետության և արագության միջև
- Պլանավորման, խորհրդատվության և իրականացման շարունակական կապ
04
Ռազմավարական խորհրդատվություն
Փորձագիտական ուղղորդում՝ առանց անմիջական իրականացման։
- Նախագծի, բյուջեի և կապալառուների անկախ գնահատում
- Ռազմավարական աջակցություն առանցքային որոշումների ընթացքում
- Ռիսկերի բացահայտում և օպտիմալացման հնարավորությունների գնահատում
- Աջակցություն նախագծային գործընթացի ճիշտ իրականացման մեջ
- Անկախ և օբյեկտիվ տեսանկյուն
Ձեռքբերումներ
Հիմնադրի ղեկավարած նախագծեր














Քննարկենք
Պատմեք մեզ
Ձեր նախագծի մասին
Ցանկանու՞մ եք վերանորոգել, նոր կառուցապատում իրականացնել կամ պարզապես խորհրդատվության կարիք ունեք — մենք այստեղ ենք։